26.11.2024
Պատրաստակամ եմ ապահովելու ՀՀ և Լեհաստանի միջև համագործակցության ներուժի իրացումը. Փաշինյան
prev Նախորդ նորություն

ՀՀ քաղավիացիայի կոմիտեն թուրքական կողմից պաշտոնական հաղորդագրություն չի ստացել

ՀՀ քաղավիացիական ավիացիայի կոմիտեն թուրքական կողմից պաշտոնական հաղորդագրություն չի ստացել օդային տարածքի փակման մասին։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ քաղավիացիայի մամուլի ծառայությունից։


Հայտնել ենք, որ ապրիլի 29-ին Թուրքիան առանց նախապես տեղեկացնելու փակել էր իր օդային տարածքը հայկական «FlyOne Armenia» ավիաընկերության համար, Փարիզ–Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք էր կատարել Քիշնևում և միայն ապրիլի 30-ի գիշերն իջել «Զվարթնոց» օդանավակայանում։


Այսօր Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան Հայաստանի համար փակել է իր օդային տարածքը դեպի երրորդ երկրներ թռիչքների համար` այդ որոշումը բացատրելով Երևանում «Նեմեսիս» գործողության հերոսների հուշարձանի բացմամբ։


Ապրիլի 25-ին Երևանում բացվեց Հայոց ցեղասպանության կազմակերպիչների նկատմամբ հաշվեհարդար կատարած «Նեմեսիս» գործողության հերոսների հուշարձանը:


«Նեմեսիսի» նպատակն էր ոչնչացնել երիտթուրքերի պարագլուխներին, որոնք կազմակերպել էին Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում:


Հուշահամալիրը խորհրդանշում է արժանապատվությունը, արդարադատությունը և պատժի անխուսափելիությունը։


Հիշեցնենք, որ արձանը տեղադրելու որոշումը կայացվել էր 2021 թվականի սեպտեմբերի 14-ին Երևանի ավագանու նիստում: