21.03.2025
Նախարար. Շուրջ 130 հազար ընտանիք կօգտվի գազի ամենաէժան սակագնից
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Քլինթոնը բալանսավորված քաղաքականություն է վարելու ղարաբաղյան հարցում

ԱՄՆ–ի նոր վարչակազմի քաղաքականությունը Հարավային Կովկասում կախված է լինելու մի շարք հանգամանքներից։ Այդ մասին Trend–ին հայտարարել է Strategic Outlook թուրքական վելուծական կենտրոնի փոխնախագահ, փորձագետ Մեհմետ Ֆաթիհ Օզտարսուն։

Նրա խոսքով, ԱՄՆ–ի քաղաքական ուղենիշն ընտրություններից հետո կախված է լինելու մի շարք հանգամանքներից`թեկնածուների կապերից հայկական սփյուռքի հետ, նրանց տնտեսական և քաղաքական կապերից ու նախընտրություններից Հարավային Կովկասի հարցում։

Հիլարի Քլինթոնը հայ–թուրքական կապերը դիտարկելու է Անկարայի կարևորությունից ելնելով։ Փորձագետը նշել է, որ Ադրբեջանը կարևոր երկրի է Քլինթոնի համար ու նա բալանսավորված քաղաքականություն է վարելու ղարաբաղյան հարցում, որպեսզի չառաջացնի Բաքվի բացասական արձագանքը։

Նրա խոսքով, ԱՄՆ–ի քաղաքականությունը Կովկասում պայմանավորված է լինելու նաև Վաշինգտոնի ու Մոսկվայի հարաբերություններով։

Փորձագետը հավելել է, որ Դոնալդ Թրամփն ,ի տարբերություն Քլինթոնի, վարելու է պրագմատիկ քաղաքականություն ու կարող է Կովկասում գործել ՌԴ–ի շահերին հակառակ։
Քոչարյան. ՀՀ-ն ձգտելու է ստանալ առավելագույն արտոնություններ Իրանի հետ առևտրային ռեժիմում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
17.03.2025
Ուիտքոֆը մեկնեց Բաքու, Արևմուտքն այժմ այլ առաջնահերթություններ ունի. պատգամավոր