26.11.2024
Վարչապետ. Կառավարությունը պետական բյուջեից չի սուբսիդավորելու գազի սակագների նվազեցումը
prev Նախորդ նորություն

Նախարար. Շուրջ 130 հազար ընտանիք կօգտվի գազի ամենաէժան սակագնից

Բնական գազի և էլեկտրական էներգիայի սակագներ սահմանելիս սոցիալապես անապահով ընտանիքները կդիտարկվեն որպես առանձին սպառողական խումբ` վերջիններիս կողմից սպառվող բնական գազի և էլեկտրական էներգիայի համար սահմանելով հնարավոր նվազ սակագներ:

Այս մասին ասված է սոցիալապես անապահով ընտանիքների կողմից սպառվող բնական գազի և էլեկտրական էներգիայի սակագների նվազմանն ուղղված միջոցառումների մասին օրենքի նախագծում, որը կառավարության նիստում ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: ներկայացրեց

Նախագծով սահմանվում է, որ սոցիալապես անապահով ընտանիքները անապահովության գնահատման համակարգում հաշվառված «20.00» միավորից բարձր անապահովության միավոր ունեցողներն են, միաժամանակ առաջարկվում է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ սակագները սահմանելիս կիրառել տարբերակված մոտեցում:

Արդեն կառավարության նիստից հետո նախարարը լրագրողներին տեղեկացրեց, որ ամենաէժան գազի սակագնից կօգտվի շուրջ 130 հազար ընտանիք:

Հիշեցնենք, որ նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ ՀՀ կառավարությունը որևէ կերպ պետական բյուջեից չի սուբսիդավորելու գազի սակագների նվազեցումը: