23.11.2024
«Գազպրոմ Արմենիա»-ն ներկայացրել է գազի գնի իջեցման նպատակները
prev Նախորդ նորություն

«Պոբեդան» բարձր գների պատճառով հրաժարվում է «Զվարթնոցից»

«Պոբեդա» ավիաընկերությունը, որը ռուսական «Աէրոֆլոտի» մաս է կազմում, մտադիր է հրաժարվել Երևանի չվերթներից:

«Մենք որոշել ենք հրաժարվել դեպի Երևան թռիչքներից օդանավակայանում ուղևորների սպասարկման չափազանց բարձր սակագնի պատճառով: «Զվարթնոց» օդանավակայանում այդ սակագինը կազմում է 50 եվրո մեկ ուղևորի հաշվով, ինչը ավելի թանկ է, քան ավիաընկերության սակագինը»,- ՌԻԱ Նովոստիին հայտնել են ավիաընկերությունից:

Ավիաընկերության սակագինը օդանավակայանային սպասարկման համար միջազգային չվերթներում կազմում է միջինը 10 եվրո մեկ ուղևորի հաշվարկով, իսկ որոշ օդանավակայաններում ընդհանրապես անվճար է:

Ավելի վաղ «Պոբեդան» ստացել էր թույլտվություն կատարել չվերթներ Դոնի Ռոստովից Երևան: Բացի այդ, նոյեմբերի վերջից «Պոբեդան» ծրագրում է չվերթներ իրականացնել Գյումրիից-Մոսկվա չվերթով: