23.05.2025
«Պոլիգրաֆ» ակումբում խուզարկությամբ հայտնաբերվել են թմրամիջոցների նմանվող զանգվածներ
prev Նախորդ նորություն

Անհետ կորած զինվորների ծնողները հանդիպել են ՀՀ ՄԻՊ-ին

Գտնվելու վայրն անհայտ զինծառայողների ծնողներն ապրիլի 25-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին են ներկայացրել իրենց հուզող հարցերը:


Ինչպես տեղեկանում ենք ՄԻՊ-ի գրասենյակից, հանդիպման ընթացքում ծնողները բարձրացրել են իրենց զավակների ճակատագրերի վերաբերյալ տեղեկություններ ստանալու, դատագենետիկական փորձաքննությունների արդյունքների և քրեական վարույթների հետ կապված մի շարք հարցեր:


Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ նշել է, որ ծնողների բարձրացրած հարցերն իր ամենօրյա հատուկ ուշադրության ներքո են: Պաշտպանի իրավասության սահմաններում ներպետական և միջազգային կառույցների ու դերակատարների հետ առաջնահերթ քննարկվում են զինծառայողների ճակատագրերի վերաբերյալ հարցերը:


44-օրյա պատերազմի մասնակից զինծառայողների ընտանիքների հետ հանդիպումները կրելու են շարունակական բնույթ:


 


 


 

ՀՀ զինվորական դատախազի տեղակալը աշխատանքից ազատման դիմում է գրել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
22.05.2025
Հայաստանն ամեն ջանք է գործադրում խաղաղության պայմանագրի կնքման համար. Պապոյան