24.11.2024
Առաջարկում եմ դատախազին հետաքննել, թե ո՞ր պաշտոնյաների գործողությունների արդյունք է սա
prev Նախորդ նորություն

Իշխանության որոշումների դառը պտուղները քաղում են մեր զինծառայողները. Աբրահամյանի հարցերը

ԱԺ "Պատվի ունեմ" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է ՊՆ տարածած տեսանյութին, որն, ըստ նրա, բազմաթիվ հարցեր է առաջացրել:


"Մի կողմից այն արձանագրում է Ադրբեջանի հրահրած միջադեպը, բայց մյուս կողմից արձանագրում խնդիրներ, որոնք արդեն 2-3 տարի է հետապնդում են զինված ուժերին:

Ո՞ւմ հրամանով էր դիրքային խնդիրների շուրջ բանակցություններ վարվել ադրբեջանցիների հետ:

Ինչո՞ւ է թույլ տրվել ադրբեջանցիներին մեծածավալ ուժերով` զինված, մոտենալ հայկական դիրքին:

Արդյո՞ք դաս չի եղել իշխանությանը հետպատերազմյան 2021, 2022 թվականներին ադրբեջանցիների հետ նույնանման իրավիճակներում հայտնվելը, դրա ծանր հետևանքները մարդկային և տարածքային առումով, որովհետև իշխանությունն իր անպատասխանատու որոշումների հետևանքով զինծառայողներին կրկին կրակի տակ է մտցրել, ինչի հետևանքով 4 զոհ ունենք, 6 վիրավոր, որից մեկի վիճակը ծայրահեղ ծանր:

Իշխանության քաղաքական որոշումների դառը պտուղները քաղում են մեր զինծառայողները, ովքեր իրենց անձնազոհությամբ փորձում են սրբագրել իշխանության հանցավոր անգործությունը",- գրել է ընդդիմադիր պատգամավորը: