22.11.2024
Միացել է հենց փաստացի վարչապետի հեռացման ժամանակացույցը
prev Նախորդ նորություն

Սա դեռ տարածաշրջանն առանց հայերի ադրբեջանական հայեցակարգի իրականացման սկիզբն է. Հակոբյան

Այն, որ ադրբեջանցիները խոչընդոտել են ՀՀ-ից Արցախ խաղաղ բնակիչների վերադարձը՝ սա դեռ տարածաշրջանն առանց հայերի ադրբեջանական հայեցակարգի իրականացման սկիզբն է և քանի դեռ մենք մտածում ենք ինչ գաղափարի շուրջ համախմբվենք, որ առաջնորդի հետևից գնանք՝ այն շարունակվելու է: Այս մասին գրում է Արցախի "Արդարություն" կուսակցության փոխնախագահ Հակոբ Հակոբյանը:


"Սակայն իրականությունն այն է, որ Արցախի բնակչությունը թվով զիջում է Ադրբեջանին, և տեսանելի ապագայում մենք միշտ ստիպված ենք լինելու պայքարել կենդանի ուժով մեզ թվաքանակով գերազանցող թշնամու դեմ։ Այս վտանգը կա և հենց այս վտանգի գիտակցման շուրջ է, որ մենք պետք է համախմբվենք՝ ողջ հայությունը պետք է համախմբվի: Հետևաբար, մեր պետության գոյության կոնցեպտի անկյունաքարային թեզը պետք է դառնա Ադրբեջանի հետ մահացու հարևանության հարցը՝ երբ խնդիրը պարզեցվում է, այն դառնում է լուծելի։ Իսկ քաղաքացիական բնակչությունը մոտակա ապագայում պետք է միշտ պատրաստ լինի ռազմական հակամարտության մշտական սպառնալիքի ներքո ապրելուն",- գրել է նա: