8.06.2025
Հայաստանը ստորագրել է ռազմական համագործակցության նոր ծրագիր Հունաստանի հետ
prev Նախորդ նորություն

«Դժվարը ուտելը չէ, դժվարը մարսելն է». Արցախի ԱԺ նախագահի կոչը

Մարտի 30-ին ԱՀ ԱԺ Արթուր Թովմասյանը հանդես է եկել կոչով, որում մասնավորապես ասված է.

«Իլոն Մասկը, Հենրի Ֆորդը և Ստիվ Ջոբսը երազել են ոչ թե կարճ ժամանակահատվածում հարստանալու մասին, այլ՝ լավ ապագայի: Կյանքը ցույց է տվել, որ իրենք ճիշտ են, որովհետև նրանք հարստացել են ոչ թե հասարակությունից գողանալու միջոցով, այլ հարստացել են կյանքը հասարակության համար հարմարավետ ու բարեկեցիկ դարձնելու միջոցով:

Հայ իրականության մեջ այլ է: Առանձնապես դատապարտելի է պաշարման մեջ գտնվող ժողովրդի հաշվին որոշ մեր հայրենակիցների ակնթարթային հարստանալու մոլուցքը:

Հայրենակիցնե´ր.

Շրջափակումը մի օր կավարտվի:

Խելքի եկե´ք, զսպեք ձեր մեջ անիծված եղանակով հարստանալու տենչը: Դժվարը ուտելը չէ, դժվարը մարսելն է»:


 


 


 

Փաշինյանն ու Միշելը քննարկել են Լաչինի միջանցքի շրջափակումն ու ճգնաժամը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին