23.11.2024
Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են նռան այգում աշխատող անձանց ուղղությամբ. ՆԳՆ
prev Նախորդ նորություն

Ռուբինյանը դեսպանին ներկայացրեց Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մարտի 27-ին ընդունել է Հայաստանում Իսպանիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարկոս Գոմես Մարտինեսին (նստավայրը` Մոսկվա):


Ողջունելով հյուրին` Ռուբեն Ռուբինյանը կարեւորել է հայ-իսպանական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը: ԱԺ փոխնախագահը ողջունել է մեր երկրում Իսպանիայի մշտական ներկայացուցչության բացումը, ինչը կնպաստի երկկողմ համագործակցության խորացմանը:


Դեսպանի խնդրանքով Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկայիս վիճակը:


Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն ու երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:


Հանդիպմանը ներկա է եղել Հայաստանում Իսպանիայի դեսպանության գրասենյակի` Երեւանում գործերի հավատարմատար Քրիստինա Կոնեսա Սանչոն: