22.04.2025
Արցախում վերականգնվել է նույնականացման քարտերի տրամադրելու գործընթացը
prev Նախորդ նորություն

Այո, ագրեսիայի վտանգ մշատապես կա. Արարատ Միրզոյան

Անկախ բանակցություններից, անկախ այդ բանակցություններում ՀՀ-ի կողմից դրսեւորվող կառուցողական մոտեցումից ագրեսիայի վտանգ մշատապես կա: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ նշելով, որ խոսքը և ՀՀ, և Լեռնային Ղարաբաղի մասին է: 


Նա նշեց, որ այս օրերին, երբ ականատես ենք լինում Ադրբեջանի կողմից սուր հռետորաբանության, սպառնալիքների, հարկ է փաստել, որ նոր ագրեսիայի վտանգ կա և՛ Հայաստանի, և՛ ԼՂ դեմ.


"Ընդ որում, ԼՂ-ի դեպքում էթնիկ զտումների և ցեղասպանության դրսևորումների տեսքով",- շեշտեց Միրզոյանը:


Միրզոյանը նաև տեղեկացրեց, որ Հայաստանը խաղաղության պայմանագրի մասով ստացել է Բաքվից հերթական առաջարկները, ներկայումս աշխատում է դրանց վրա.


"Առաջիկայում մեր դիրքորոշումը և մեր առաջարկները կունենանք",- հավելեց ԱԳ նախարարը: 


 

ԵՄ դիտորդական առաքելությունը պետք է ծառայեցվի ընդհանուր խաղաղության գործընթացին. Միրզոյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան