21.04.2025
Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է Անվտանգության խորհրդի գրասենյակի 2022թ. կատարողականը
prev Նախորդ նորություն

Միրզոյանը Նիդերլանդներում ժողովրդավարության համաժողովին մասնակցության հրավեր է ստացել

Արդյո՞ք ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը մարտի 29-ին Նիդերլանդներում կայանալիք ժողովրդավարության համաժողովին մասնակցության հրավեր ստացել է․ այս հարցով Factor.am-ը դիմեց արտգործնախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանին: Ըստ խոսնակի՝ դեռ պարզ չէ, Միրզոյանը կմասնակցի համաժողովին, թե՞ ոչ․ նախարարությունից ասացին՝ այս մասին ավելի ուշ կհայտնեն:


Նշենք, որր գագաթնաժողովն անցկացվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախաձեռնությամբ։ 2021 թվականի դեկտեմբերի 9-10-ը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առցանց ձևաչափով մասնակցել էր դրան։ Այս տարի գագաթնաժողովն անցկացվում է մարտի 29-30-ը Նիդեռլանդներում։ ԱՄՆ-ի կողմից կազմակերպված միջոցառման համահյուրընկալողներն են Նիդեռլանդները, Կոստա Ռիկան, Զամբիան և Հարավային Կորեան։


Ի դեպ, նախորդ գագաթնաժողովին Թուրքիան և Ադրբեջանը հրավիրված չէին։ Այս տարի նրանց մասնակցության վերաբերյալ տեղեկություններ դեռևս չկան։


 


 


 

ՔԿ նախագահը և ԱՄՆ դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար