2.07.2025
Ալեքսեյ Միլլերը ներկայացրել է «Գազպրոմ Արմենիա»-ի նոր գլխավոր տնօրենին
prev Նախորդ նորություն

ԼՂՀ ՊՆ. Ադրբեջանական զինուժը կիրառել է հաստոցավոր ավտոմատ և ձեռքի հակատանկային նռնականետեր

Հոկտեմբերի 26-ի լույս 27-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 20 անգամ:

ԼՂՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ այդ ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 200 կրակոց: Շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր ավտոմատ նռնականետ ( ՀԱՆ-17 /12 արկ/) և ձեռքի հակատանկային նռնականետ ( ՁՀՆ-7 /2 արկ/):

Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել մարտական ծառայություն:
Ազգային Ժողովի հինգ խմբակցությունները դիմել է ՄԱԿ-ին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` kommersant.ru
30.06.2025
Հայ Առաքելական Եկեղեցու դեմ հարձակումները մտահոգիչ են. Սերգեյ Լավրով