6.12.2024
ԼՂՀ ՊՆ. Ադրբեջանական զինուժը կիրառել է հաստոցավոր ավտոմատ և ձեռքի հակատանկային նռնականետեր
prev Նախորդ նորություն

Ազգային Ժողովի հինգ խմբակցությունները դիմել է ՄԱԿ-ին

Ազգային Ժողովի 5 խմբակցությունները դիմում են Միացյալ ազգերի կազմակերպությանը` խնդրելով դերակատարություն ունենալ ընտրական գործընթացներում տեսախցիկների, տեսախցիկների հետ առնչություն ունեցող սարքավորումների գնման և այլ բաղադրիչներում նրանց փորձառությունը կիրառելու նպատակով:

Այս մասին «Հայ ազգային կոնգրես» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանն ու Նաիրա Զոհրաբյանը հայտարարել են ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում:

Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ խորհրդարանական ուժերը մասնավորապես ակնկալում են, որ ՄԱԿ-ը կիրականացնի ընտրության օրը ընտրատարածքներում կատարվելիք իրադարձությունների նկարահանումն և կապահովի ուղիղ եթերը՝ կրելով դրա համար պատասխանատվություն: Ըստ պատգամավորների՝ ՄԱԿ-ը կարող է տեխնիկական աջակցություն ցուցաբերել:

Հիշեցնենք, անցած շաբաթ Ազգային Ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից օրենքների նախագծերի փաթեթը։ Այն արտացոլում էր այն համաձայնությունը, որը սեպտեմբերի 13-ին ձեռք էին բերել ԱԺ վեց խմբակցություններից հինգը՝ Հանրապետական, Հայ հեղափոխական դաշնակցություն, «Բարգավաճ Հայաստան», Հայ ազգային կոնգրես և «Օրինաց երկիր»։