4.12.2024
Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 240 կրակոց
prev Նախորդ նորություն

Ալեքսեյ Միլլերը ներկայացրել է «Գազպրոմ Արմենիա»-ի նոր գլխավոր տնօրենին

«Գազպրոմ» ՀԲԸ Վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի ղեկավարած պատվիրակությունը այցելել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ:

Ընկերության աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ Ալեքսեյ Միլլերը ներկայացրել է «Գազպրոմ Արմենիա»-ի նոր Գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանին ՝ շնորհակալություն հայտնելով ընկերության նախկին ղեկավար Վարդան Հարությունյանին համատեղ աշխատանքի համար:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև «Գազպրոմ Արմենիա»-ի գործունեության դրական արդյունքներին, որոնք վերաբերում են բաժանորդների թվի ավելացմանը, գազաբաշխիչ ցանցի զարգացմանը, գազի սպառման ծավալների աճին: Ալեքսեյ Միլլերը նաև ընդգծել է, որ Հայաստանն ունի գազաֆիկացման բարձր մակարդակ՝ 96 տոկոս:

«Էլեկտրաէներգետիկայի առումով շարունակում ենք առաջ շարժվել և այս ուղղությամբ ունենք մեծ ներուժ, այդ թվում արտահանման համար: Ցանկանում եմ նշել, որ այս առումով „Գազպրոմ Արմենիա“-ն կարող է վստահ լինել իր տնտեսական ապագայի հարցում», — նշել է «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահը:
Ալեքսեյ Միլլերը ընդգծել է, որ «Գազպրոմ Արմենիա»-ի կողմից համապատասխան բոլոր աշխատանքները կատարված են 100 տոկոսով:

Նշենք, որ Վարդան Հարությունյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի պաշտոնում: