6.09.2025
Երևանի քաղաքապետի գործառույթները կկատարի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը
prev Նախորդ նորություն

Կառավարությունը վճռական է շարունակելու տարբեր ուղղություններով բարեփոխումները. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մարտի 17-ին, ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային և նրա գլխավորած պատվիրակությանը:


Ինչպես հայտնում են Կառավարությունից, վարչապետը, գոհունակություն հայտնելով ԱՄՀ-Հայաստան գործընկերության կապակցությամբ, կարեւորել է ԱՄՀ աջակցությունը Կառավարության բարեփոխումների օրակարգին:


Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ նախորդ տարի ՀՀ-ն արձանագրել է տնտեսական աճի եւ պետական բյուջեի եկամուտների աճի բարձր ցուցանիշներ:


Հայաստանի վարչապետն ընդգծել է՝ Կառավարությունը վճռական է տարբեր ուղղություններով բարեփոխումները շարունակելու հարցում եւ կարեւորում է այդ ճանապարհին միջազգային գործընկեր կառույցների հետ հետեւողական աշխատանքը:


ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը շնորհակալություն է հայտնել բարձր գնահատականի համար եւ նշել, որ ԱՄՀ-ն կշարունակի աջակցել մեր երկրի տնտեսական առաջընթացին, Կառավարության նախաձեռնած բարեփոխումներին: Նրա խոսքով՝ Հայաստանի տնտեսական ցուցանիշները բավական նշանակալի են, եւ ԱՄՀ-ն հետաքրքրված է արդյունավետ գործակցության զարգացմամբ:


Զրուցակիցներն անդրադարձել են գործընկերության օրակարգին, քննարկել ԱՄՀ-Հայաստան համատեղ գործողությունների ծրագրին վերաբերող հարցեր:


Վարչապետը ներկայացրել է տնտեսության դիվերսիֆիկացման, ֆինանսատնտեսական կայունության ապահովման, ներդրումային միջավայրի բարելավման, ենթակառուցվածքների զարգացման, օրենսդրական կարգավորումների, հակակոռուպցիոն պայքարի, հարկային ոլորտի, նաեւ այլ ուղղություններով բարեփոխումները եւ արձանագրվող արդյունքները:


Մտքեր են փոխանակվել տնտեսության առկա միտումների եւ 2023թ. ակնկալիքների շուրջ:

Նախագահն ու վարչապետը խոսել են «ծայրահեղ լարված» աշխարհաքաղաքական իրավիճակի մասին
Հաջորդ նորություն next
 Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը
04.09.2025
Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը