24.11.2024
Ադրբեջանական դիվերսիոն խումբի հարձակման հետևանքով Արցախում երեք ոստիկան է զոհվել
prev Նախորդ նորություն

Փաշինյանի գրասենյակը հերքել է Սուրեն Պապիկյանին պաշտոնանկ անելու լուրերը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրասենյակը հերքել է մամուլում տարածված լուրերը, թե պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պաշտոնանկ է արվելու։


«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից ասացել են. «Սուրեն Պապիկյանի պաշտոնանկության մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը»:


Ավելի վաղ «Հրապարակ» թերթը, վկայակոչելով իշխանական աղբյուրները, գրել էր, որ  պաշտպանության նախարարի պաշտոնից Սուրեն Պապիկյանին ազատելու հարցը որոշված է, այժմ քննարկվում է իրականացման մեխանիզմը:


Թերթը հայտնել էր, որ այժմ որոշվում է այն, թե ուր է գնալու Պապիկյանը, եւ ով է նրան փոխարինելու: «Չնայած մամուլում գրվեց, որ թեկնածուն ՔՊ-ական պատգամավոր, պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն է, սակայն այդ լուրերը, ըստ ամենայնի, հենց ինքն էլ տարածում է: Մեր աղբյուրներն ասում են, որ Փաշինյանը հակված է նշանակել ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին, ով պատերազմից հետո տարբեր ֆորմատներով՝ թե՛ գերիների փոխանակման, թե՛ սահմանազատման հարցերով ադրբեջանցի պաշտոնյաների հետ բանակցել է եւ լեզու գտել նրանց հետ, ինչն ամենագնահատելի գործոններից է Փաշինյանի համար», - հայտնել էր թերթը: