6.09.2025
Փաշինյանի գրասենյակը հերքել է Սուրեն Պապիկյանին պաշտոնանկ անելու լուրերը
prev Նախորդ նորություն

Շուշիի հարակից հատվածում մի քանի ժամ տարբեր ինտենսիվությամբ մարտեր են. ԱԺ պատգամավոր

Ադրբեջանի հարձակումից և արցախցի 3 ոստիկանների զոհվելուց հետո, Շուշիի հարակից հատվածում մի քանի ժամ, տարբեր ինտենսիվությամբ մարտեր են: Այդ մասին Ֆենսբուքի իր էջում գրում է ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:


"Ըստ տեղեկությունների, տարբեր տեսակի հրաձգային զինատեսակներից բացի նռնականետեր և ականանետեր են կիրառվել:


Արցախի համապատասխան ստորաբաժանումների գործողությունների արդյունքում նկատելի են նաև ադրբեջանցի դիվերսանտների մարմիններ:


Վերոնշյալ գործողությունների վայրի նկատմամբ վերահսկողությունը խիստ կարևոր է և չի բացառվում, որ Ադրբեջանը փորձել է անհրաժեշտ բարենպաստ դիրքեր դուրս գալու նպատակով դիրքային առաջխաղացում ապահովել, իսկ նրանց ճանապարհին այդ պահին հայտնվել են արցախցի ոստիկանները ու առաջին մարտն իրենց վրա վերցրել", - նշում է Տիգրան Աբրահամյանը:


Ինչպես ավելի վաղ հայտնել էր Արցախի ՆԳՆ-ն, Արցախում ադրբեջանական կողմի դիվերսիոն գործողությունների հետևանքով երեք ոստիկան է զոհվել, մեկը՝ վիրավորվել։ Հրապարակվել է նաև ադրբեջանական կողմի դիվերսիոն հարձակման տեսանյութը:

Ադրբեջանական կողմը ևս ունեցել է զոհեր ու վիրավորներ՝ հետ շպրտվելով ելման դիրքեր. ԱՀ ՆԳՆ
Հաջորդ նորություն next
 Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը
04.09.2025
Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը