18.03.2025
Արտավազդ Յաղմուրյան. Ռուսաստանը «Իսկանդերի» արգելափակման միջոց չունի
prev Նախորդ նորություն

Ուորլիք. «Օկուպացված տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանին»

ԵԱՀԿ Մինսկի ծմբի համանախագահները ողջունում են այն փաստը, որ հենց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն է առաջ քաշել Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի հարցը: Այս մասին Բաքվում կայացած ասուլիսում հայտարարել է ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Օկուպացված տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանին: Բանակցությունների բաղադրիչ մաս են կազմում նաև փախստականների և տեղահանվածների վերադարձի հարցը, խաղաղապահների տեղակայումը: Այդ ամենը կլինի քննարկման առարկա: ԼՂ ապագա կարգավիճակի հարցը առաջ է քաշվել հենց Ալիևի կողմից և մենք դա ողջունում ենք»,- հայտարարել է Ուորլիքը:

Անդրադառնալով նախագահների առաջիկա հանդիպմանը, նա նշել է, որ նման հանդիպումները պետք է շարունակվեն:

«Այդ բոլոր բաղադրիչները պետք է քննարկվեն փաթեթով, իսկ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով: Համանախագահներն արդեն հայտարարել են, որ ներկայիս ստատուս քվոն ժամանակավոր է»,-ասել է Ուորլիքը:

Հիշեցնենք, անցած շաբաթ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն տարածքների ազատագրմամբ և որ փոխզիջումը հնարավոր է միայն հետագայում Լեռնային Ղարաբաղին ինքնավարություն տալու համաձայնության շուրջ միայն: Իսկ դրանից մի քանի օր առաջ Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ միջներդները փակ դռների ետևում ճնշում են գործադրում Ադրբեջանի նկատմամբ, որպեսզի այն ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը:


Ոչ մի քաղաքականություն, միայն՝ բիզնես. ԵՄ-ն փոխո՞ւմ է իր մարտավարությունը ՀՀ-ում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
17.03.2025
Ուիտքոֆը մեկնեց Բաքու, Արևմուտքն այժմ այլ առաջնահերթություններ ունի. պատգամավոր