24.11.2024
Ուորլիք. «Օկուպացված տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանին»
prev Նախորդ նորություն

Ոչ մի քաղաքականություն, միայն՝ բիզնես. ԵՄ-ն փոխո՞ւմ է իր մարտավարությունը ՀՀ-ում

Երևանն ու Բյուսելը դեռևս չեն կարող նշել անգամ մոտավոր ժամկետը, թե երբ կստորագրվի ՀՀ-ԵՄ երկկողմ համագործակցության շրջանակային համաձայնագիրը: Այդ մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է տնտեսական զարգացման ը և ներդրումների առաջին փոխնախարար Գարեգին Մելքոնյանը:

Հայաստանցի պաշտոնյան հույս է հայտնել, որ կողմերին կհաջողվի լուծել առկա հարցերը կառուցողական քննարկումների միջոցով: Նա ընդգծել է, որ այս պահին քննարկվում է հարցերի լայն շրջանակ՝ մրցակցության, թափանցիկության, մաքսային ընթացակարգերի, առևտրի հետ կապված: Մելքոնյանը նշել է, որ հայկական կողմի համար կարևոր է ոչ թե համաձայնագրի ստորագրման ժամկետը, այլ ապագա փաստաթղթի բովանդակությունը:

Երևանի ու Բրյուսելի միջև բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա վաղը Երևանում: Այն, որ Բրյուսելն այժմ շեշտը դնում է առևտրի ու ներդրումների վրա նշել է նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին: Նրա խոսքով, քաղաքական մասը համաձայնեցվել էր դեռևս 2013 թվականին:

Սվիտալսկին նաև խոստացել է, որ ԵՄ-ն շարունակելու է ուշադրություն դարձնել ՀՀ-ում տնտեսական ու քաղաքական տրանսֆորմացիաներին ու ներգրավված է լինելու այդ գործընթացներին:

Դեսպանը նշել է, որ ԵՄ-ն հանդիսանում է ՀՀ-ի հիմնական տնտեսական դոնորը, յուրաքանչյուր տալի տրամադրելով 50 միլիոն եվրո, իսկ դա ՀՀ-ի զարգացման մեջ ներդրվող դոնորական մուծումների կեսն է: Սվիտալսկին ընդհանուր առմամբ գոհ է ԵՄ-ի ծրագրերի իրականացումից ՀՀ-ում:

Նրա խոսքով, ԵՄ-ն Հայաստանին անկախությունից ի վեր հատկացրել է 500 միլիոն դոլար՝ դոնորական օգնության շրջանակներում: Աչքի է ընկնում այն հանգամանքը, որ այսօրվա մամուլի ասուլիսում հիմնական ուշադրությունը սևեռված է եղել տնտեսական համագործակցության վրա, չնայած ավանդաբար ԵՄ ակտիվ դիրքորոշում է որդեգրում նաև քաղաքական հարցերում:

Բանակցություններին մոտ կանգնած VERELQ-ի աղբյուրը նշել է, որ անգամ ԱԺ ընտրությունները որոշիչ դերակատարում չեն ունենա շրջանակային համաձայնագրի կնքման վրա:

Աղբյուրը նշել է, որ ընտրությունների արդյունքները, դրանց որակը կարող են ազդել, որպեսզի ՀՀ-ի առջև նոր հեռանկարներ կբացվեն, սակայն ԵՄ-ի հետ բանակցությունների գործընթացն ու առաջիկա ընտրությունները շատ փոխկապակցված չեն: