23.11.2024
Հետաքննություն. Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կարող են տեղի ունենալ
prev Նախորդ նորություն

Արտավազդ Յաղմուրյան. Ռուսաստանը «Իսկանդերի» արգելափակման միջոց չունի

ՀՀ զինված ուժերի հաշվեկշռում առկա «Իսկանդեր» զենքի կիրառման մասով որոշում կայացնողը բացառապես Հայաստանի Հանրապետությունն է: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ԶՈՒ Հրթիռային զորքերի և հրետանու վարչության շտաբի պետի տեղակալ, գնդապետ Արտավազդ Յաղմուրյանը:

«Ցանկացած պահի, երբ ՀՀ ղեկավարությունը «Իսկանդեր Մ»-ի կիրառման որոշում կայացնի, հակառակորդին հարված կհասցվի: ԶՈՒ անձնակազմը խնդիրներ չունի «Իսկանդեր Մ» համալիրների օգտագործման համար, ունի համապատասխան մասնագետներ, ովքեր, մինչև համալիրի ձեռք բերումը, անցել էին ուսուցումներ: Կիրառման համար ոչ մի բարդություններ չունենք»,- նշեց նա:

ՀՀ ԶՈւ սպառազինությունների շահագործման և զրահատանկային ծառայության բաժնի պետ գնդապետ Զորայր Գաբրիելյանն էլ նշեց, որ Ռուսաստանը տեխնիկական միջոց չունի, որպեսզի արգելափակի զենքի կիրառումը և պայմանավորվածության համաձայն` Հայաստանը չունի այդպիսի արգելափակումներ կամ սահմանափակումներ զենքի կիրառման համար:

VERELQ-ի հետ զրույցում քաղաքագետ Սերգեյ Մինասյանն էլ նշեց, որ «Իսկանդերների» թեման դարձավ Հայաստանում «Ռուսաստան-Արևմուտք» հերթական հակադրման առարկա: Թերևս հենց այս նպատակով, ըստ քաղաքագետի, ՀՀ ՊՆ ներկայացուցիչը ասուլիսում հայտարարեց, որ ՌԴ-ն չունի «Իսկանդեր» համալիրի կիրառման արգելափակման միջոց:

Նա նաև նշեց, որ «Իսկանդեր» համալիրը չի կարող խոցել նաև С-300 համակարգը: