23.11.2024
Ռուբեն Վարդանյանը հրաժարվեց քննադատել ՌԴ-ին ու Պուտինին
prev Նախորդ նորություն

Փոխանցվել է 1862 նյութ, նախաձեռնվել՝ 470 քրեական վարույթ. ԱԱԾ-ն ամփոփել է 2022 թվականը

ԱԱԾ-ն ամփոփագիր է ներկայացրել՝ 2022թ. ընթացքում ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրավասու այլ մարմիններին սկզբնական տեղեկատվություն փոխանցելու, ինչպես նաև նախաձեռնված քրեական վարույթների շարժի վերաբերյալ:


Ըստ այդմ, հաշվետու ժամանակահատվածում օրենքով վերապահված գործառույթների իրականացման արդյունքում ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ՀՀ պետական իրավասու տարբեր մարմիններին փոխանցվել է 1862 նյութ, որոնց հիման վրա նախաձեռնվել է 470 քրեական վարույթ։


Տնտեսական ոլորտում իրականացված խախտումների վերաբերյալ ՀՀ պետական իրավասու մարմիններ է ուղարկվել 249 նյութ, որոնց մի մասը դեռ գտնվում է քննության փուլում, դրանցից 117-ը՝ պաշտոնական դիրքի չարաշահումների և յուրացումների, 92-ը՝ տնտեսական գործունեության զանազան խախտումների, այդ թվում՝ մաքսանենգ կամ կեղծ ապրանքագրերով ներմուծումների, ինչպես նաև հարկերից և տուրքերից խուսափումների, 30-ը՝ աշխատավարձի տրամադրում իրականում չաշխատող անձի, 10-ը՝ փոխհատուցման անօրինական տրամադրումների մասին։


Թմրանյութերի և հոգեմետ նյութերի անօրինական շրջանառության ոլորտում իրականացված խախտումների վերաբերյալ ՀՀ պետական իրավասու մարմիններ է ուղարկվել 84 նյութ, որոնց մի մասը դեռ գտնվում է քննության փուլում, դրանցից 45-ը՝ թմրանյութերի և հոգեմետ նյութերի մաքսանենգ ներմուծման, կամ իրացման, 39-ը՝ թմրանյութերի կամ հոգեմետ նյութերի անօրինական օգտագործման վերաբերյալ։


Հաշվետու տարում ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչների վարույթում եղել են 1105 քրեական վարույթներ, որից Դեպարտամենտի քննիչների կողմից նախաձեռնվել է 443 քրեական վարույթ, 42-ը անջատվել են այլ վարույթներից, 268-ը ստացվել է այլ մարմիններից, վերսկսվել է 278 քրեական վարույթ, 5-ը հարուցվել է տվյալ տարածքը սպասարկող դատախազի կողմից, 1-ը դատախազի կողմից վերադարձվել է լրացուցիչ քննության, իսկ թվով 68 քրեական գործ 2021թ-ից փոխանցվել է 2022թ.:


Հաշվետու ժամանակահատվածում քննչական դեպարտամենտի վարույթում քննված քրեական վարույթներից դատարան է ուղարկվել 79 վարույթ` 116 անձանց նկատմամբ, կարճվել է 129 քրեական վարույթ` 10 անձանց նկատմամբ, կասեցվել է 54 քրեական վարույթ, 435 քրեական վարույթ 105 անձանց վերաբերյալ ուղարկվել է ըստ քննչական ենթակայության, 116 վարույթ միացվել է ՔԴ-ում քննվող այլ վարույթների, 292 քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:


Հիշյալ ժամանակահատվածում ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաքննություն իրականացված քրեական վարույթներով, այդ թվում՝ նախորդ տարիներից փոխանցված վարույթներով, ըստ նախնական գնահատման, հանցագործությամբ պատճառված ընդհանուր վնասի չափը կազմել է 34.871.179.017 ՀՀ դրամ, որից պետությանը պատճառված նախնական վնասի չափը կազմել է 32.144.587.787 ՀՀ դրամ, իրավաբանական անձանցը` 704.639.069 ՀՀ դրամ, ֆիզիկական անձանցը` 2.021.952.161 ՀՀ դրամ:


Ընդ որում, նշվածներից, այդ թվում՝ ավարտված վարույթներով, նախաքննության փուլում, վերականգնվել է ընդհանուր 14.351.883.303 ՀՀ դրամ, որից միայն 2022 թվականի ընթացքում ընդհանուր 5.278.456.073 ՀՀ դրամը, որից պետությանը պատճառված վնասից` 5.007.884.856 ՀՀ դրամ, իրավաբանական անձանց` 270.571.217 ՀՀ դրամ: