23.11.2024
Ադրբեջանը կրկին ամբողջությամբ արգելափակել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը
prev Նախորդ նորություն

Ռուբեն Վարդանյանը հրաժարվեց քննադատել ՌԴ-ին ու Պուտինին

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել BBC-ի Hard Talk ծրագրին: Ի թիվս այլ հարցերի՝ նա հրաժարվել է քննադատել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Ուկրաինայում ռազմական գործողություն իրականացնելու համար:


Մասնավորապես, լրագրողի հարցին՝  կդատապարտե՞ք Պուտինի ներխուժումն Ուկրաինա, Վարդանյանն ասել է.


"Իմ ժողովրդին պաշտպանելու համար, այս իրավիճակում ճիշտ կլինի լռություն պահպանել, որովհետև կարծում եմ, որ եթե իմ պատասխանը Ռուսաստանի դիրքորոշման, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի մասին կարող է վնաս հասցնել միջազգային աջակցություն ստանալու հնարավորությանը, սխալ կլինի այն մեկնաբանել: Այդ իսկ պատճառով, ամենայն հարգանք տածելով և ցավ ապրելով այն ամենի նկատմամբ, ինչ տեղի է ունենում տարբեր հակամարտություններում, ի դեպ, ոչ միայն Ուկրաինայում, այլև Եմենում, Սիրիայում և աշխարհի շատ այլ վայրերում, ինձ այս պահին միայն հետաքրքրում է այն, թե ինչ կլինի իմ ժողովրդի հետ, ովքեր 30 օրից ավելի շրջափակման մեջ են՝ առանց էլեկտրականության, առանց գազի"։


Հարցին՝ Հայաստանի ճակատագիրն ու ապագան Ռուսաստանի՝ Պուտինի Ռուսաստանի հե՞տ է, Ռուբեն Վարդանյանն արձագանքել է.


"Ես չեմ ուզում խոսել Հայաստանի մասին, մենք առանձին երկիր ենք: Ես խոսում եմ Արցախի մասին, Արցախը չի ուզում լինել Ադրբեջանի կազմում, սա պարզ է"։

Լրագրողի ճշտող հարցին, թե Վարդանյանն ասում է, որ Արցախը հիմա քաղաքականապես բավականին հեռու է Երևանից, Հայաստանի կառավարությունից, ստացվում ՝ գոյատևման միակ հույսը Վլադիմիր Պուտի՞նն է, Արցախի պետնախարարը նշել է.


"Դա ճիշտ չէ, նախագահ Մակրոնը հստակ հայտարարեց և մեծ ջանքեր է գործադրում Արցախին աջակցելու համար: Ի դեպ, նույն հայտարարությունն արեց նաև Ֆրանսիայի Սենատի խոսնակը։ Վերջերս ԱՄՆ դեսպանն ասաց, որ իրենք կհամագործակցեն Ռուսաստանի հետ, կփորձեն լուծում գտնել՝ օգնելու համար Արցախին դուրս գալ այս վիճակից։ Ուստի Դուք հիմա մի քիչ մանիպուլացնում եք, քանի որ արևմտյան ամենամեծ երկրները, ինչպես, օրինակ՝ Ֆրանսիան, ԱՄՆ-ը, նույնպես հստակ ուղերձ են հղում, որ իրենք մտահոգված են այստեղի իրադարձություններով"։

Ամբողջական հարցազրույցը՝ այստեղ: