24.11.2024
ՀՀ նախագահը ցավակցական ուղերձ է հղել Մոսկվայից Երևան ժամանող ավտոբուսի վթարի կապակցությամբ
prev Նախորդ նորություն

Երևանում ՀԱՊԿ-ի առաջնորդներն ուշադրությունը կսևեռեն ահաբեկչության դեմ պայքարի վրա

Երևանում նախատեսվում է բավականին հագեցած գագաթնաժողով, որի օրակարգում ընդգրկված է լինելու ավելի քան քսան հարց: Մասնակիցները հայտարարություններ կընդունեն առանձին թեմաների շուրջ: Գագաթնաժողովի ուշադրության կենտրոնում է լինելու ահաբեկչության դեմ պայքարի հարցը: Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ-ում ՌԴ-ի ներկայացուցիչ, ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Վիկտոր Վասիլևը:
Նա նշել է, որ քննարկվելու է ահաբեկչության դեմ պայքարի լրացուցիչ միջոցառումներ ձեռնարկելուն հարցերը՝խոսքը գնում է ահաբեկիչների կողմից ՀԱՊԿ անդամ-երկրներից քաղաքացիների հավաքագրման դեպքերին, փոխանցում է "Интерфакс"-ը:

Վասիլևի խոսքով, ևս մեկ կարևոր հարց է՝ ահաբեկիչների միասնական ցուցակի կազմելը: Այդպիսի ցուցակ կազմելու փորձերը բազմաթիվ անգամ ձեռնարկվել են ՄԱԿ-ի կողմից:

Ըստ նրա, այս պահին ՀԱՊԿ-ում ձևավորվել է միասնական դիրքորոշում ահաբեկչական կազմակերպությունների ցուցակի նկատմամբ և ինքը հույս ունի, որ այն կընդունվի երևանյան գագաթաժողովին: