29.11.2024
Սյունիքի և Վայոց ձորի մարզերում ձյուն է տեղում
prev Նախորդ նորություն

Բացահայտվել են պետական-հասարակական ունեցվածքի գողության դեպքեր

Հունվարի 5-ին Տավուշի մարզի Չինարի բնակավայրի ղեկավարը ոստիկանության Տավուշի բաժին հաղորդում էր տվել, որ ապամոնտաժելու միջոցով գողացել են Չինարիի 17-րդ փողոցի գիշերային հենասյունը՝ մետաղյա լուսարձակով:


Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված արարքը կատարել է նույն գյուղի 52-ամյա մի բնակիչ: Գողոնը հայտնաբերվել է նրա տան բակում:


Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Բերդի քննչական բաժին:


Պետական-հասարակական ունեցվածքի գողության հաջորդ դեպքը գրանցվեց ոստիկանության Սպիտակի բաժնում: Խնկոյան-Հարթագյուղ գյուղամիջյան ճանապարհից գողացել էին բետոնե ուղղորդ 10 սյուն:


Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված արարքը կատարել է Խնկոյան գյուղի 26-ամյա մի բնակիչ:


Գողոնը հայտնաբերվել է, նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:


Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սպիտակի քննչական բաժին: