Պետք են կանխարգելիչ քայլեր, որպեսզի Ադրբեջանը զերծ մնա ուժի կիրառումից. ադրբեջանագետ
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանն անդրադարձել է ՀՀ ՊՆ֊ն այսօրվա հաղորդագրությանը, որում նշվում է, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներն այսօր գիշերը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառելով նաև ականանետ։
"Բայց իմ տպավորությամբ, քանի որ "բնապահպանները" չեն կարողանում կոտրել Արցախի մեր հայրենակիցների դիմադրությունը և չեն հասնում իրենց պահանջների իրագործմանը, Ադրբեջանը փորձում է անցնել իր մշտական` ուժի ու ուժի սպառնալիքի կիրառման քաղաքականությանը։
Այս ամենը պետք է օպերատիվ կերպով ներկայացվի միջազգային գործընկերներին, այլ ոչ թե սպասենք իրադրությունը լարվի նոր սկսենք կոչ անել, որ դատապարտեն... պետք են կանխարգելիչ քայլեր, որպեսզի Ադրբեջանը զերծ մնա ուժի կիրառումից",- գրել է փորձագետը։