20.04.2025
Իշխանությունները կամուկացի մեջ են խաղաղության պայմանագրի շուրջ․ «Ժողովուրդ»
prev Նախորդ նորություն

«Հրապարակ». Հունվարի 2-ից «Սասնա ծռերը» շուրջօրյա հավաքներ ու երթեր կիրականացնեն

«Հրապարակ» թերթը գրում է. ««Սասնա ծռերը» որոշել են եկող տարեսկզբից՝ հունվարի 2-ից սկսած, շուրջօրյա հավաքներ ու երթեր իրականացնել եւ արդեն «բրոնյա» են արել միաժամանակ ե՛ւ Ազատության հրապարակը, ե՛ւ Մատենադարանին հարող տարածքը՝ հունվարի 2-21-ը։ Իրազեկման դիմումը ներկայացրել է կուսակցության անդամ Հովհաննես Հովհաննիսյանը։


Դիմումում նշել են, որ հավաք-հանրային քննարկում են իրականացնելու, ինչպես նաեւ երթ՝ ավանդական երթուղով․ Մատենադարան-Մաշտոցի պողոտա-Սայաթ-Նովայի պողոտա-Աբովյան փողոց-Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա-Մատենադարան երթուղով։


Իրազեկել են նաեւ, որ պատրաստվում են վրաններ տեղադրել Ազատության հրապարակում, սակայն քաղաքապետարանը մերժել է։ Երեկ ԱԺԲ-ն՝ զինվորական համազգեստներով, ակցիա էր անում նաեւ ՄԱԿ-ի գրասենյակի առաջ, կոչ էին անում ՄԱԿ-ի խաղաղապահներ տեղակայել Հայաստանում»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։


 


 


 


 


 


 


 

Պետք են կանխարգելիչ քայլեր, որպեսզի Ադրբեջանը զերծ մնա ուժի կիրառումից. ադրբեջանագետ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար