24.11.2024
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր զորակցությունն է հայտնել արցախահայությանը
prev Նախորդ նորություն

Հուսանք սա լրացուցիչ գործիք կդառնա Ադրբեջանի դեմ ճնշումն ուժեղացնելու համար. Վարդանյան

Եվրոպական դատարանը բավարարեց Հայաստանի ներկայացրած պահանջը և միջանկյալ միջոցներ կիրառեց Ադրբեջանի նկատմամբ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը՝ հիշեցնելով, որ ավելի վաղ Հայաստանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ պահանջելով կիրառել միջանկյալ միջոցներ Ադրբեջանի նկատմամբ և պարտավորեցնել վերջինիս ապաշրջափակել Լաչինի միջանցքը:

"Հուսանք սա լրացուցիչ գործիք կդառնա Ադրբեջանի դեմ ճնշումն ուժեղացնելու համար։ Շնորհակալ եմ Եղիշե Կիրակոսյանին և նրա թիմին այս կարևոր գործընթացը նախաձեռնելու համար",- գրել է Վարդանյանը։