20.04.2025
Դեսպանությունների ռազմական կցորդներն այցելել են ՀՀ Պաշտպանության նախարարություն
prev Նախորդ նորություն

ԱԺ-ն ԿԲ փոխնախագահ ու Խորհրդի անդամ ընտրեց

Ազգային ժողովն ընտրեց ԿԲ նախագահի տեղական ու Խորհրդի անդամի:


70 կողմ ձայնով Արմեն Նուրբեկյանն ընտրվել է Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ: Այս մասին հայտնել է ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը:


Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի թափուր տեղի համար Ազգային ժողովին էր առաջարկել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված Արմեն Նուրբեկյանի թեկնածությունը:


Նաև 70 կողմ ձայնով Նարեկ Ղազարյանն ընտրվել է Կենտրոնական բանկի խորհրդի անդամ:  


Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր տեղի համար Ազգային ժողովին առաջարկել էր ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված Նարեկ Ղազարյանի թեկնածությունը:


 

Փոխվստահությունը կայուն հիմք է հայ-ֆրանսիական գործակցության հետագա ընդլայնման. նախագահ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար