24.11.2024
Արցախի «Արևիկ» ԲԿ-ում 8 երեխա գտնվում է ռեանիմացիոն և նորածնային բաժանմունքներում
prev Նախորդ նորություն

Դեսպանությունների ռազմական կցորդներն այցելել են ՀՀ Պաշտպանության նախարարություն

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ դեկտեմբերի 21-ին ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդների հետ։


Տարեվերջյան ամփոփիչ հանդիպման ընթացքում ամփոփվել են ընթացիկ տարում իրականացրած աշխատանքները, հյուրերին ներկայացվել է բրիֆինգ ՀՀ անվտանգային միջավայրի և պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ։


Նշվել է, որ 2023 թ. ակնկալվում է առավել դինամիկ համագործակցություն ռազմադիվանագիտական ոլորտում։