24.11.2024
Գյումրիի նախկին քաղաքապետը հանցավոր ճանապարհով հողամասեր է օրինականացրել. դատախազություն
prev Նախորդ նորություն

Ի հիշատակ Գալուստ Սահակյանի՝ Ազգային ժողովում բացվել է սգո հուշամատյան

Ի հիշատակ ՀՀ ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի՝ Ազգային ժողովի Ոսկեզօծ սրահի դիմաց բացվել է սգո հուշամատյան:

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գրառում է արել հուշամատյանում՝ ցավակցելով Գալուստ Սահակյանի ընտանիքին, հարազատներին եւ գործընկերներին. «Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի»:

Հուշամատյանը կփակվի դեկտեմբերի 21-ին՝ ժամը 18:00-ին:

ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի հուղարկավորության հանձնաժողովը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նախագահելու է Ալեն Սիմոնյանը: