24.11.2024
Տպավորություն եմ ստացել, որ ԵՄ առաքելությունը խորությամբ ուսումնասիրում էր վիճակը
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը նոր խմբեր է բերում ճանապարհը փակողներին աջակցելու համար. փորձագետ

Ադրբեջանական ոչ պաշտոնական աղբյուրների կցկտուր տվյալներից կարելի է եզրակացնել, որ նոր խմբեր են բերում ճանապարհը փակողներին աջակցելու համար։ Այս մասին գրում է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը:

«Ավելորդ է ասել, որ ճանապարհը փակելու «ինքնաբխության» մասին խոսելը կատարյալ ապուշություն է։ Առանց Բաքվի իշխանությունների հատուկ թույլտվության Արցախի գրաված տարածքներ ադրբեջանցիներին չեն թողնում, այնպես որ եթե իշխանության ուղիղ հրահանգը չլիներ, իրենք սկի Ֆիզուլի չէին կարողանալու մտնել, էլ ուր մնաց՝ հասնեին Շուշի»,- գրել է փորձագետը։