21.04.2025
Ստեփանակերտ-Գորիս մայրուղին փակելը լավ մշակված «փորձարկում» է. «Վերածնվող Հայաստան»
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը ձգտում է հումանիտար աղետ առաջացնել Արցախում. Բեգլարյան

Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախ-Հայաստան միակ ճանապարհը Շուշիի հատվածում արդեն շուրջ 5 ժամ: «Քաղաքացիական» ու «բնապահպանական» քողի ներքո ադրբեջանական հատուկ ծառայողները հանցագործություններ են իրականացնում ադրբեջանական պետության ու ալիևյան ռեժիմի անունից: Այս մասին գրում է Արցախի նախկին պետական նախարար Արտակ Բեգլարյանը:


«Այս միջոցով Ադրբեջանը ձգտում է հումանիտար աղետ առաջացնել Արցախում, ահաբեկել ու խուճապի ենթարկել մեր լիովին շրջափակված 120,000 բնակչությանը, ինչպես նաև հեղինակազրկել ռուս խաղաղապահների առաքելությունը:

Ադրբեջանական կողմը չարաչար սխալվում է ճնշման այս միջոցի կիրառման հարցում, եթե մտածում է, որ դրա հետևանքով զիջման ենք գնալու մեր արժեքների, սկզբունքների ու իրավունքների հաշվին: Մեր վճռականությունն անկոտրում է մեր սեփական հայրենիքում ապրելու և սեփական ճակատագիրը տնօրինելու առումով»,- գրել է Բեգլարյանը:


 

Հանուն Հայաստանի և Արցախի՝ մի կողմ դնել ներքին տարաձայնությունները. ԱԺ նախագահ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Sputnik
21.04.2025
Փաշինյանը չի արձագանքել լրագրողների հարցին Սյունիքում գյուղի գնդակոծության վերաբերյալ