25.11.2024
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ալժիրի նորանշանակ դեսպան Սմաիլ Բենամարային
prev Նախորդ նորություն

Կոտայքի 10 համայնքի կողմից եղել է հաստատված 60 ծրագրային հայտ

Չնայած տարեվերջ է, բայց մարզի համայնքներում չեն դադարում Կառավարության սուբվենցիոն ծրագրերով ընթացող շինարարական աշխատանքները: Այդ մասին ասված է Կոտայքի մարզպետի Ֆեյսբուքի էջում:

«Եթե ամփոփելու լինենք այս տարվա սուբվենցիոն ծրագրերը, ապա պետք է արձանագրենք, որ 2022 թվականին մարզի 10 համայնքի կողմից ունեցել ենք հաստատված 60 ծրագրային հայտ՝ ընդհանուր 12.1 մլրդ դրամ արժեքով:

Այս պահի դրությամբ 60 սուբվենցիոն ծրագրերից՝


8 ծրագիր ավարտված է,


41 ծրագիր ընթացքի մեջ է,


11 ծրագիր մրցութային գործընթացի տարբեր փուլերում է գտնվում:


Եվ այսպես, ավարտված ծրագրերով՝


Ակունք համայնքի Ակունք, Կապուտան, Նոր գյուղ, Կոտայք, Զառ բնակավայրերում կապիտալ ասֆալտապատվել են ներհամայնքային ճանապարհահատվածներ.


Ակունքը ձեռք է բերել նաև վերհան ավտոմեքենա.


Ակունքի Սևաբերդ և Զառ բնակավայրերում բարելավվել են ջրամատակարարման համակարգերը.


Բյուրեղավան համայնքը կրկին սուբվենցիոն ծրագրերով կառուցված քաղաքային պոլիկլինիկայի համար ձեռք է բերել նոր գույք.


Բյուրեղավան քաղաքում արդիականացվել է ոռոգման համակարգը.


Բյուրեղավանի Նուռնուս և Ջրաբեր բնակավայրերում ասֆալտապատվել և բարեկարգվել են փողոցների, բնակելի շենքերի բակեր.


Ջրվեժ համայնքում կառուցվել է լուսավորության համակարգ.


Նաիրի համայնքի բնակավայրերում արդիականացվել են խմելու ջրի, ինչպես նաև կոյուղու ցանցերը:


Սրանք ավարտված ծրագրերն են:

Հաջորդիվ մանրամասն հաշվետվություն կներկայացնենք սուբվենցիոն ծրագրերի ընթացքի, ծրագրերի բյուջեի, պետության և համայնքի մասնաբաժինների վերաբերյալ՝ ըստ առանձին համայնքների»,- նշված է գրառման մեջ: