24.11.2024
Կրակոցներ Երևանում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել 2 քաղաքացի
prev Նախորդ նորություն

Գրիգորյանը ՄըքԴոնալդին է ներկայացրել ՀՀ տարածքի վրա Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը ԱՄՆ կատարած այցի շրջանակում դեկտեմբերի 9-ին Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով փոխտեղակալ Կարա ՄըքԴոնալդի հետ:


Կարա ՄըքԴոնալդը գոհունակություն է հայտնել Պաշտպանի հետ հանդիպման համար, ապա կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ, քննարկվել են առաջնահերթ հարցեր։


Հանդիպման ընթացքում Պաշտպանը ներկայացրել է սեպտեմբերի 13-14-ին ՀՀ սուվերեն տարածքի վրա ադրբեջանական ագրեսիայի և հարձակման հետևանքները, մասնավորապես ՄԻՊ-ի կողմից փաստագրված մարդու իրավունքների շարունակական խախտումները։


Զրուցակիցը հետաքրքրվել է նաև մարդու իրավունքներին առնչվող մի շարք անհատական գործերով։ Կարա ՄըքԴոնալդը վերահաստատել է, որ ԱՄՆ կառավարությունը շարունակում է աշխատել հումանիտար հարցերի ուղղությամբ։ Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը։