25.11.2024
Արայիկ Հարությունյանն ու Փարիզի քաղաքապետը քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը
prev Նախորդ նորություն

Հայաստանը կունենա Արտաքին հետախուզության ծառայություն

Հայաստանը կունենա Արտաքին հետախուզության ծառայություն, որը կլինի ՀՀ վարչապետին ենթակա պետական կառավարման մարմին:


Հարցը քննարկվեց Կառավարության այսօրվա նիստում, հավանություն է տրվեց «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթին:


Նշվում է, որ Արտաքին հետախուզության ծառայության ստեղծումը ոչ միայն կնպաստի ԱԱԾ գործառութային արդյունավետության բարձրացմանը, այլև հնարավորություն կտա ավելի ճկուն և համարժեք արձագանքել հարաճուն փոփոխվող աշխարհի և տարածաշրջանի մարտահրավերներին։


«Առկա է քաղաքական որոշում ստեղծել պետական ծառայության նոր տեսակ, որը չի հանդիսանա զինվորական ծառայություն։ Դրանով հնարավորություն կընձեռվի նորաստեղծ մարմինը համալրել նաև այլ գերատեսչություններում աշխատող հանրային ծառայողներով, ովքեր իրենց փորձով, գիտելիքներով, արհեստավարժությամբ կնպաստեն արտաքին հետախուզության ծառայության կայացմանը»,- նիստում հայտարարեց ՀՀ Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանը: