Քարվաճառը կորցնելու ռեալ վտանգը կստիպի թշնամուն գնալ իրական բանակցությունների. կարծիք
Առաջիկա հնարավոր ռազմական գործողությունների դեպքում մեր խնդիրը լինելու է ստեղծել ռեալ հնարավորություն Քարվաճառի ազատագրման համար։ Այս մասին գրում է քաղաքագետ Արա Պողոսյանը:
Նրա խոսքով, միայն Քարվաճառը կորցնելու ռեալ վտանգը կարող է թշնամուն ստիպել գնալ իրական բանակցությունների։
"Միայն Քարվաճառի կորստի ռեալ վտանգը կարող է նախանշել տարածաշրջանում նոր ստատուս քվոյի հաստատման հնարավորություն, և միայն Քարվաճառի ազատագրման ռեալ հնարավորության դեպքում է հնարավոր ստիպել Ադրբեջանին ուժի դիրքից խոսելու հռետորաբանությունը փոխել։
Մնացած բոլոր դեպքերում Ադրբեջանը Հայաստանի հետ խոսելու է բացառապես շանտաժի և ուժի դիրքերից",- գրել է քաղաքագետը ֆեյսբուքյան իր էջում։
VERELQ-ը հիշեցնում է, որ 2020 թվականի նոյեմբերի 25-ին հենց Ավոյի՝ Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրը Հայաստանը թշնամուն հանձնեց Ավոյի ազատագրած Քարվաճառը։