20.04.2025
Քարվաճառը կորցնելու ռեալ վտանգը կստիպի թշնամուն գնալ իրական բանակցությունների. կարծիք
prev Նախորդ նորություն

Երկու ամիսը լրանում է. ԵՄ առաքելության անօգտակար լռությունը

Ընդդիմադիր քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը ուշադրություն է հրավիրում ԵՄ առաքելության անօգտակար լռությանը.


"2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի քառակողմ հայտարարության մեջ նշվում է.

"Հայաստանն իր համաձայնությունը հայտնեց՝ աջակցելու ԵՄ քաղաքացիական առաքելությանը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Ադրբեջանը համաձայնեց համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա: Առաքելությունն իր աշխատանքները կսկսի հոկտեմբերին, առավելագույնը երկու ամիս ժամկետով:
Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը, և իր զեկույցների միջոցով, սահմանային հանձնաժողովներին աջակցելը":

ԵՄ քաղաքացիական առաքելության երկամսյա ժամկետը մոտենում է ավարտին, որի ժամանակ, գրեթե ամենօրյա սահմանային միջադեպերի մասին նրանք դեռ ոչ մի զեկույց չեն հրապարակել և որևէ ձևով չեն նպաստել այդպես էլ գործունեություն չծավալած սահմանային հանձնաժողովների աշխատանքներին։ Փոխարենը, բոլոր կողմերից հաստատվում են սահմանային լարվածության աճի և հնարավոր նոր ռազմական լայնածավալ գործողությունների մասին տեղեկությունները",- գրել է Ղազարյանը։


 


 


 

Լավրովը բարձրաձայնել է այն, ինչ պայմանավորվել են կողմերը. Սերգեյ Մելքոնյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար