21.04.2025
Սերժ Սարգսյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին 64-ամյակի կապակցությամբ
prev Նախորդ նորություն

Պետական Դուման կվավերացնի հայ-ռուսական միասնական ՀՕՊ ստեղծելու համաձայնագիրը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետական Դումա շրջանառության մեջ է դրել ՌԴ և ՀՀ միջև Կովկասյան տարածաշրջանում Միասնական տարածաշրջանային ՀՕՊ համակարգի ստեղծման մասին համաձայնագիրը վավերացնելու նախագիծը:

Հիշեցնենք, համաձայնագիրը ստորագրվել է Մոսկվայում 2015 թվականի դեկտեմբերի 23-ին:

«Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը ՀՀ Ազգային Ժողովը բուռն քննարկումներից հետո վավերացրեց հունիսի 30-ին: Խորհրդարանական ընդդիմությունը հիմնականում դեմ էր այս համաձայնագրի վավերացմանը` հայտարարելով, որ այսպիսով Հայաստանը կկորցնի իր անվտանգության երաշխիքներն ու անկախությունը այդ ոլորտում:

2017-ին ՀԱՊԿ-ը Հայաստանում կանցկացնի «Մարտական եղբայրություն» զորավարժությունը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան