25.11.2024
Պետական Դուման կվավերացնի հայ-ռուսական միասնական ՀՕՊ ստեղծելու համաձայնագիրը
prev Նախորդ նորություն

2017-ին ՀԱՊԿ-ը Հայաստանում կանցկացնի «Մարտական եղբայրություն» զորավարժությունը

ՀԱՊԿ-ը մտադիր է 2017-ին հավաքական ուժերի «Մարտական եղբայրություն» լայնածավալ զորավարժություն անցկացնել 3 երկրի տարածքում` Հայաստանում, Ղազախստանում և Ռուսաստանում: Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«2016-ին արդեն ՀԱՊԿ 4 զորավարժություն է անցկացվել տարբեր պետությունների տարածքում, տարբեր ժամկետներում: Հաջորդ տարի մտադիր ենք միավորել զորավարժություններն ու անցկացնել միասնական զորավարժություն ՀԱՊԿ հավաքական ուժերի միանգամից բոլոր բաղադրիչների մասնակցությամբ»,-ասել է Սիդորովը:

Ըստ նրա, ՀԱՊԿ միասնական զորավարժությունը կանցկացվի 2017-ի հոկտեմբերին:

«Այսինքն, մենք առանձին զորավարժություններ չենք անցկացնի ապրիլին, օգոստոսին, սեպտեմբերին ու հոկտեմբերին, ինչպես արվեց 2016-ին, այլ 2017-ի հոկտեմբերին սեղմ ժամկետում համատեղ գործողություններ կիրականացնենք 3 պետության տարածքում` Ռուսաստանում, Հայաստանում և Ղազախստանում: Դա ավելի արդյունավետ կլինի ՀԱՊԿ հավաքական ուժերի կառավարման միասնական համակարգի համար»,-ասել է նա:

«Զորավարժությունների տևողությունը կլինի մոտավորապես 3 շաբաթ»,-ասել է գեներալ-գնդապետը: