25.11.2024
Նախագահ. Բարեփոխումների շարժիչ ուժն ու շինարարը պետք է լինի կառավարությունը
prev Նախորդ նորություն

Ռազմական փորձագետ. Երկաթե գմբեթը չի հանդիսանում պատասխան Իսկանդերին

Երկաթի գմբեթի արտադրող Rafael ընկերությունը շատ է հետաքրքրված օտարերկրյա պատվերնորով: Ադրբեջանը հանդիսանում է զենքերի հիմնական գնորդը, այնպես որ տրամաբանական է, որ այդ երկիրը կարող է դառնալ պատվիրատու:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ-ին արդեն տրամադրվել են Իսկանդերներ, ապա Ադրբեջանը դրան պետք է պատասխան տա: Սակայն Երկաթե գմբեթը չի հանդիսանում այդպիսի պատասխան: Այդ մասին հայտարարել է իսրայելցի հայտնի ռազմական փորձագետ Անդրեյ Կոժինովը:

Անդրադառնալով ադրբեջանական ԶԼՄ-ներում տեղ գտած պատգամավոր Եվդա Աբրամովի հայտարարություններին՝ Երկաթե գմբեթը Ադրբեջանին փոխանցելու մասին, Կոժինովը նշել է, որ այդպիսի հրապարակումները հենց այնպես չեն ավում, փոխանցում է vesti.az-ը:

Ըստ նրա, եթե այժմ հարցում ուղղվի Իսրայելի ՊՆ-ի ռազմա-տեխնիկական համագործակցության և վաճառքի վարչություն, ապա այնտեղ կհրաժարվեն մեկնաբանեն զենքերի վաճառքի մասին տեղեկությունները: Նա հավելել է, որ Երկաթե գմբեթի վաճառքի մասին տեղեկությունները կհաստատվեն, երբ այն ցուցադրվի ռազմական շքերթում կամ ցուցահանդեսում: