25.11.2024
Ռազմական փորձագետ. Երկաթե գմբեթը չի հանդիսանում պատասխան Իսկանդերին
prev Նախորդ նորություն

Լավրովը կժամանի Երևան

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 14-ին կմասնակցի Երևանում կայանալիք ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի նիստին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ, Երևանում հոկտեմբերի 14-ին ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստի պատրաստությունների շրջանակում կկայանա ԱԳ նախարարների խորհրդի, ինչպես նաև պաշտպանության նախարարների խորհրդի և ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարների հանձնաժողովի համատեղ նիստ:

Զախարովան նշել է, որ տվյալ ձևաչափի մեջ աշխատանքին կմասնակցի Սերգեյ Լավրովը, կքննարկվեն հավաքական անվտանգության համակարգի հետագա կատարելագործման, միջազգային ահաբեկչությանը հակազդելու, ռազմական համագործակցության զարգացման արդի հարցերը, ինչպես նաև մի շարք փաստաթղթեր, որոնք հաստատման կդրվեն կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների կողմից: