22.04.2025
The Washington Post. ԱՄՆ–ն քննարկում է Սիրիայում Ասադի ուժերին հարված հասցնելու հնարավորությունը
prev Նախորդ նորություն

Իրաքի վարչապետ. Թուրքիայի ավանտյուրան կարող է տարածաշրջանային պատերազմ սադրել

Թուրքիայի արկածախնդրությունը կարող է տարածաշրջանային պատերազմ հրահրել: Reuters-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին:

Նա նշել է, որ Բաղդադը բազմիցս Անկարային կոչ է արել չմիջամտել Իրաքի ներքին գործերին:

«Թուրքիայի ղեկավարության պահվածքն անընդունելի է: Վախենում եմ, որ թուրքական արկածախնդրությունը կարող է տարածաշրջանային պատերազմի վերաճել»,- նշել է նա՝ հավելելով, որ Իրաքը Թուրքիայի հետ ռազմական առճակատում չի ուզում:

Նշենք, որ անցած շաբաթ Թուրքիայի խորհրդարանը քվեարկել է Իրաքում իր ռազմական ներկայությունը եւս մեկ տարով երկարաձգելու օգտին: Իրաքի խորհրդարանը դատապարտել է Թուրքիայի գործողությունները՝ կոչ անելով իրաքյան տարածքից դուրս բերել թուրքական 2000-անոց զորախումբը:
Frankfurter Allgemeine. Ամերիկյան ներխուժումը Սիրիա անհնար է
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան