22.04.2025
Թեհրանը կոչ է անում ԱՄՆ-ին զերծ մնալ Սիրիայում «ինքնասպան» գործողություններից
prev Նախորդ նորություն

The Washington Post. ԱՄՆ–ն քննարկում է Սիրիայում Ասադի ուժերին հարված հասցնելու հնարավորությունը

ԱՄՆ իշխանությունները քննարկում են Սիրիայի հակամարտության հնարավոր ռազմական միջամտության տարբերակը, գրում է The Washington Post–ը։

Պարբերականի տեղեկություններով՝ անցյալ շաբաթ Սպիտակ տանը տեղի է ունեցել Պետդեպարտամենտի, ԿՀՎ–ի եւ ԱՄՆ ԶՈւ շտաբերի պետերի միավորված հանձնաժողովի հանդիպումը, որի ժամանակ քննարկվել է Սիրիայի իշխանությունների դիրքերին հարվածներ հասցնելու հարցը։

Հարցի քննարկումը, ենթադրաբար, կշարունակվի Ազգային անվտանգության խորհրդի նիստում, որը կղեկավարի Բարաք Օբաման։ Հանդիպումը կարող է կայանալ արդեն այս հանգստյան օրերին։

Քննարկման մասնակիցներից մեկի խոսքով՝ քննարկվող հարցերի թվում է Սիրիայի ՌՕՈւ թռիչքուղիներին թեւավոր հրթիռներով եւ հեռահար այլ սպառազինություններով հարվածներ հասցնելու հարցը։

Առաջարկ է հնչել գործողությունն իրականացնել գաղտնի, որպեսզի շրջանցեն առանց ՄԱԿ Անվտանգության խորհրդի հավանության հարվածներ հասցնելու դեմ Սպիտակ տան առարկությունը։

Բացի այդ, պարբերականը նշում է, որ ԿՀՎ եւ ԱՄՆ ԶՈւ շտաբերի պետերի միավորված հանձնաժողովի ներկայացուցիչները կարեւորել են Սիրիայի ղեկավարության դեմ «կինետիկ» գործողությունները։
Իրաքի վարչապետ. Թուրքիայի ավանտյուրան կարող է տարածաշրջանային պատերազմ սադրել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան