25.11.2024
Փորձագետ. Թրամփն ավելի հարմարավետ գործընկեր է Բաքվի համար, Քլինթոնը՝ Երևանի
prev Նախորդ նորություն

Վիգեն Սարգսյան. Բանակը պետք է դառնա պետության ու տնտեսության շոգեքարշ

Ամեն ինչ պետք է անել, որպեսզի բանակը ծանր բեռ դառնալու փոխարեն դառնա պետության ու տնտեսության շոգեքարշ: Այս մասին Ազգային Ժողովում հայտարարեց պաշտպանության նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանը:

«Դա նշանակում է, որ պետք է ընդգրկել ոչ միայն նրանց, ովքեր զինված ուժերում են ծառայում, այլ ողջ ազգաբնակչությանը, որոնք բանակի հետ կապված ծրագրեր ունեն՝ գիտահետազոտական, գիտական, տնտեսական, արդյունաբերական և այլն, և այդ ժամանակ բանակը կարող է դառնալ ոչ թե խնդիր, այլ լուծում»,-ներկայացրեց նախարարը:

Երկրորդ կարևոր բաղադրիչը, ըստ Վիգեն Սարգսյանի այն է, որ բանակը հասարակության հայելին դառնալուց բացի, լինի նաև հասարակության դպրոցն ու դարբնոցը: Այսինքն, պարզաբանեց նա, բանակից զորացրվող զինվորը լինի շատ ավելի հայրենասեր, կրթված, ուժեղ ու մարտունակ, քան այն երիտասարդը, որ զորակոչվում է բանակ:

«Սա է լինելու առաքելությունը, և ԱԺ-ի հետ դրա համար պետք է իրավական հիմք ու գործնական քայլեր ձեռնարկենք, որ օրենսդրությունը դառնա իրականություն»,-ավելացրեց Վիգեն Սարգսյանը:

ՊՆ խոսքով, հիմնական խնդիրն է անցում կատարել բանակաշինությունից դեպի ազգ-բանակի կառուցում: Վիգեն Սարգսյանը նաև տեղեկացրեց, որ Կառավարության ծրագրում ավելի ամբողջական կներկայացվի պաշտպանության ոլորտի տեսլականն ու ծրագրերը: