25.11.2024
Մամուլի տեսություն. «Նեղացած» Սեյրան Օհանյանը կանցնի ընդդիմադիր դաշտ
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Թրամփն ավելի հարմարավետ գործընկեր է Բաքվի համար, Քլինթոնը՝ Երևանի

Թրամպը դեռևս ավելի հարմարավետ գործընկեր է Բաքվի համար, քան Քլինթոնը: Հանրապետականներն լրջորեն կապված են նավթային լոբբիի հետ: Ինքը Թրամփը միլիարդատեր է, չնայած հարստացել է անշարժ գույքի ոլորտում գործունեություն ծավալելիս: Նա հայտարարել է, սակայն, որ աջակցելու է ամերիկյան նավթային ընկերություններին: Այդ մասին հայտարարել է ռուսաստանցի փորձագետ Միխայիլ Նեյժմակովը:

Նա նշել է, որ ԱՄՆ-ի հանրապետական վարչակազմի օրոք նավթային ընկերությունների հետաքրքությունը Կասպյան տարածաշրջանի նկատմամբ նույնպես կլինի մեծ, փոխանցում է 1news.az-ը:

Ըստ նրա, Հիլարի Քլինթոնն իր քաղաքական կարիերայի ընթացքում ավելի բարյացակամ է եղել ՀՀ-ի նկատմամբ ու սենատոր եղած ժամանակ Օսմանյան կայսրությունում հայերի ջարդերը գնահատել է որպես ցեղասպանություն: Թրամփը, սակայն, հայկական թեմատիկային ընդհանրապես չի անդրադարձել: Քլինթոնը նախագահ դառնալուց հետո ավելի լավ դիրքորոշում կորդեգրի Երևանի նկատմամբ:

Ինչ վերաբերվում է ղարաբաղյան հակամարտությանը, ապա ըստ փորձագետի, այդ հարցն առաջնային չի լինի ոչ Թրամփի, ոչ Քլինթոնի համար: Նրա խոսքով, իրավիճակից ելնելով Վաշինգտոնը կարող է Ղարաբաղի շուրջ տարբեր խոստումներ տալ թե ՀՀ-ին, թե Ադրբեջանին: