22.11.2024
Քոչարյան, Սարգսյան, Թաթոյան. ովքե՞ր կմասնակցեն հանրահավաքին
prev Նախորդ նորություն

Անկախության, Բանակի օր. տոները չեն նշվում ոչ միայն ՀՀ, այլև դեսպանությունների կողմից

Հայաստանի Հանրապետության Ազգային տոնի` Անկախության 30-րդ հոբելյանական տարեդարձի առթիվ արտերկրում գտնվող Հայաստանի Հանրապետության ավելի քան 50 դեսպանություններից և դիվանագիտական առաքելություններից պաշտոնական ընդունելություն են կազմակերպել միայն Գերմանիայում և Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունները։ Այս մասին գրում է հասարակական-քաղաքական գործիչ, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանն ու շարունակում.


"Հայաստանում այդ օրը պետական մակարդակով կազմակերպված միակ միջոցառումը զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ բռնությունն էր Եռաբլուր Փառքի Պանթեոնում։

Այս տարի որևէ կերպ չի նշվել նաև Բանակի 30-ամյակը, որի կապակցությամբ հայտարարվել էր, որ տոնական պաշտոնական միջոցառումը ոչ թե չեղարկվում, այլ միայն հետաձգվում է` վարչապետի և մի շարք այլ պաշտոնյաներ հիվանդ լինելու պատճառով։

Փաստորեն նրանք հիվանդացել ու մինչ օրս չեն լավացել։ Նրանց հիվանդությունն անբուժելի է և կոչվում է "թշնամախտ"",- գրել է Ղազարյանը: