23.11.2024
Իրանը Մերձավոր Արևելքում այժմ հրթիռային գերտերություն է և կարող է լինել ՀՀ պաշտպանը
prev Նախորդ նորություն

Քոչարյան, Սարգսյան, Թաթոյան. ովքե՞ր կմասնակցեն հանրահավաքին

Նոյեմբերի 5-ին Ֆրանսիայի հրապարակում տեղի կունենա ընդդիմության հերթական հանրահավաքը:


Այն միտված է Հայաստանի և Արցախի ապագային, լուծումներ գտնելուն, հետևապես, հայտարարեց ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանը, հրավիվրում են բոլոր ուժերին ու գործիչներին միանալու միջոցառմանը: 


Ովքե՞ր են մասնակցելու հանրահավաքին:


Այս պահի դրությամբ հստակ է, որ հանրահավաքին կմասնակցի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ըստ ամենայնի, չի մասնակցի, քանի որ այս պահին գտնվում է Արցախում. VERELQ-ը հիշեցնում է, որ նոյեմբերի 7-ին Սերժ Սարգսյանի մայրիկի մահվան առաջին տարելիցն է և ենթադրելի է, որ նա հանրահավաի օրը Երևանում չի գտնվի: Ամեն դեպքում, հստակ մասնակցել-չմասնակցելու մասով պատասխան չի տվել, միայն այն, որ նա Արցախում է:


Գործիչներից իր մասնակցությունը հաստատել է քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը, ով օրերս հարձակման էր ենթարկվել ու մինչ այս պահը հայտնի չէ, թե ովքեր էին նրան ծեծի ենթարկել:


Իսկ ահա ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հանրահավաքին չի մասնակցի, թեև ընդդիմության շարքերում իր անունը ևս շրջանառվում էր, որպես ցանկալի մասնակից: "Թաթոյան" հիմնադրամից տեղեկացրել են, որ վերջինս այս պահին փաստահավաք գործառույթով Սյունիքի մարզում է և, բացի այդ, "իր հանրային գործունեությունն իրականացնում է հիմնադրամի միջոցով՝ հայտարարված նպատակներով":