24.11.2024
ԱԺ-ում այս պահին քննարկվում է ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը. ովքե՞ր են նախաձեռնել
prev Նախորդ նորություն

Լևոն Տեր-Պետրոսյանն ու Գարեգին երկրորդը հանդիպե՞լ են

Մամուլում այսօր շրջանառվեց, թե Լևոն Տեր-Պետրոսյանն ու Կաթողիկոսը կրկին հանդիպել են՝ նախօրեին: Լուրը մեկնաբանեց առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանը.


«Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀՀ Առաջին նախագահը քառասուն տարվա գործընկերներ են Գեւորգյան ճեմարանում եւ «Էջմիածին» ամսագրում համատեղ աշխատանքի ժամանակներից։ Ուստի, նրանց հանդիպումները զարմանք չպետք է հարուցեն։

Ինչ վերաբերում է «Լայֆ Երեւան» Տելեգրամյան ալիքի այսօրվա հրապարակած հորինվածքներին, դրանք պարզապես միտված են իշխանության եւ ընդդիմության հնարավոր երկխոսության վիժեցմանը»,- գրել է նա։