ԱԺ-ում այս պահին քննարկվում է ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը. ովքե՞ր են նախաձեռնել
Հայաստանում ընդդեմ Ռուսաստանի և ՀԱՊԿ-ից դուրս գալու գաղափարակից ուժերը այս պահին ԱԺ-ում հանդիպում են ԱԺ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ:
MediaHub-ի լրագրողը ԱԺ միջանցքում ականատես եղավ, թե ինչպես են նրանք շտապում Քոչարյանի աշխատասենյակ: Հովսեփ Խուրշուդյանը, Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը, Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը:
Վերջինս MediaHub-ին հայտնեց, որ իրենք են նախաձեռնել նման հանդիպում.
«Խնդրել ենք հանդիպում ԱԺ հանձնաժողովում՝ ՀՀ-ն ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցի շուրջ: Խնդրել ենք հանդիպում և ստացել ենք»,- ասաց նա՝ շտապելով Անդրանիկ Քոչարյանի աշխատասենյակ:
Մանրամասները կներկայացնենք հանդիպումից հետո:
Նշենք, սակայն, որ աղբյուրի տեղեկություններով՝ հանդիպումը ոչ թե քաղաքացիական նախաձեռնությամբ է, ինչպես նշեց Արշակյանը, այլ հենց Անդրանիկ Քոչարյանն է նախաձեռնել: