22.11.2024
Հայաստանն ու Ադրբեջանն այսօր քննարկում են փոխկապակցված չորս օրակարգեր. ԱԽ քարտուղար
prev Նախորդ նորություն

ՀՀ տարածքն օկուպացված է, մեր դիրքորոշումը միանշանակ է՝ Ադրբեջանի ԶՈՒ-ն պետք է հետ քաշվի

ՀՀ Կառավարության նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ երեկ Ադրբեջանի կողմից հերթական հրադադարի խախտմանը, որի հետևանքով հայկական կողմն ունի երեք զոհ.


«Երեկ ՀՀ-Ադրբեջան սահմանի հարավարևելյան հատվածում Ադրբեջանի ԶՈՒ-ն հերթական սադրանքն է իրականացրել և ինժեներական աշխատանքներ իրականացնող մեր ստորաբաժանման ուղղությամբ հարվածներ են հասցրել։ Սա ադրբեջանական ագրեսիայի հերթական դրսևորումն է։ Պետք է արձանագրեմ, որ ինժեներական աշխատանքներն իրականացնելիս են եղել ՀՀ տարածքում, և ադրբեջանական ստորաբաժանումները, որոնք հարված են հասցրել, նույնպես գտնվել են ՀՀ տարածքում։ Հայաստանի տարածքն օկուպացված է, մեր դիրքորոշումը միանշանակ է և աներկբա, Ադրբեջանի ԶՈՒ-ն պետք է հետ քաշվի ՀՀ տարածքից»,-ասաց նա։


Փաշինյանն ընդգծեց՝ Ադրբեջանն այս կերպ փորձում է խանգարել Հայաստանի բանակի բարեփոխումներին։ Այս ամենն, ըստ նրա, արվում է, որպեսզի մենք հրաժարվենք մեր պետականությունից, մեր ինքնիշխանությունից, տարածքային ամբողջականությունից զիջումներ անենք։


"Ի հեճուկս բոլոր գործողությունների՝ մենք վճռական ենք",-հավելեց Փաշինյանը։